12 մետրանոց անօդաչու նավն առանց անձնակազմի աշխարհում առաջին տրանսատլանտյան անցումը կկատարի Կանադայից, հաղորդում է Reuters-ը:

USV Maxlimer անօդաչու նավը կուղեւորվի Անգլիայի հարավային ափ եւ ծովային նկարահանումներ կանցկացնի: Ակնկալվում է, որ ճանապարհորդությունը կտեւի 35 օր:

Նավը կառուցվել է Sea-Kit International ընկերության կողմից:

«Այն ունիվերսալ նավ է, ամուր, ադապտացված, ունի հզոր ձայնածավալ»,- ասել է ընկերության տնօրեն Բեն Սիմփսոնը:

Նավը կառավարվում է հեռահար կառավարման վահանակի օգնությամբ:

Ընկերության խոսքով՝ նման նավերը, որոնք անձնակազմի կարիք չունեն, տնտեսական եւ էկոլոգիական զգալի առավելություններ ունեն, իսկ ծավալի եւ հիբրիդային դիզելաէլեկտրական ուժային համակարգի համադրումը կրճատում է վառելիքի ծախսը 98%-ով: