ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 2 ձեռնարկությունների եւ Գատչինայում ռազմական ուսումնական կենտրոնի դեմ՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ամերիկյան օրենսդրությունը խախտելու համար, հաղորդում է «ՌԲԿ»-ը:

Սեւ ցուցակում նշվում են Գատչինայի ուսումնական կենտրոնը, Տուլայի ինստրուկտորային նախագծման բյուրոն եւ Մոսկվայի «Ավանգարդ» մեքենաշինության գործարանը: Բացի այդ, ցուցակում են իրավաբանական անձինք Չինաստանից եւ Սիրիայից:

Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն մայիսի 22-ից:

Նշենք, որ «Ավանգարդ»-ը մտնում է «Ալմազ-Անթեյ» կոնցերնի կազմում եւ համարվում է Ս-300 եւ Ս-400 զենիթահրիթռային համալիրների միակ արտադրողը:

Իսկ Տուլայի ինստրուկտորային նախագծման բյուրոն զբաղվում է «Պանցիր-Ս» զենիթային հրթիռա-թնդանոթային համալիրների մշակմամբ: