Չինական Huawei ընկերությանը պատկանող Honor ապրանքանիշը Լոնդոնում ներկայացրել է իր երկու նոր մոդելները՝ Honor 20 եւ Honor 20 Pro, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Նոր սմարթֆոնները հագեցած են 4 ֆոտոմոդուլով  48 մեգապիքսել տեսախցիկով, Kirin 980 ինտելեկտուալ պրոցեսորով եւ GPU Turbo 3.0. տեխնոլոգիայով:

Honor 20 եւ Honor 20 Pro նոր մոդելները հասանելի են 499 եվրոյով, իսկ Honor 20 Lite-ը՝ 29 եվրոյով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Google-ը հրաժարվել է Huawei-ի հետ համագործակցությունից այն բանից հետո, երբ ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել է չինական ընկերությունը սեւ ցուցակում ներառելու մասին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Huawei-ը սեփական օպերացիոն համակարգն է մշակում: