Ռազմական ոլորտի արհեստական ինտելեկտի հեռանկարներում իրենց կանխատեսումներում հետազոտողները չափազանց վատատես են: Նրանց խոսքով՝ մարդիկ շատ արագ կսկսեն խոչընդոտ հանդիսանալ «ռոբոտների ապագա պատերազմում», հաղորդում է HighTech+-ը:

ASRC Federal ամերիկյան ընկերության փորձագետները վերլուծել են նոր ռազմական տեխնոլոգիաները, որոնք նախատեսում են արհեստական ինտելեկտի կիրառում եւ այն, թե ինչպես կփոխվի իրավիճակը, երբ այն լայն տարածում գտնի:

Զեկույցում նշվում է, որ տհաճությունները կարող են ավելի շուտ սկսվել:

Հետազոտողները անխուսափելի են անվանում ռազմական արհեստական ինտելեկտի կիրառման հետ կապված «անհայտ բնությունը», մասնավորապես, խոսքը կարող է լինել խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին:

Այսօր մենք ռոբոտների պատերազմ պատկերացնում ենք միայն ֆիլմերում, սակայն դա կարող է կանխատեսվածից շուտ սկսվել:

Որպես հավելյալ սպառնալիք հետազոտողները նշում են ռազմական տեխնոլոգիաների լայն կիրառումը:

Փորձագետները նշում են՝ «նման կանխատեսումներ չեք լսի բազմամիլիոնանոց ռազմական պայմանագրեր կնքող ընկերություններից»:

Նրանց կարծիքով՝ լավագույն տարբերակը սպառազինությունների մրցավազքում արհեստական ինտելեկտի արգելքն է, սակայն այժմ պետությունները դեմ են դրան:

Որոշ փորձագետներ էլ պնդում են, որ ռազմական ռոբոտները կնվազեցնեն խաղաղ բնակչության եւ զինվորների շրջանում կորուստները: