Beeline-ը հայտարարում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի բջջային հեռախոսահամարների վաճառքի երկրորդ փուլի մեկնարկի մասին։

Երկրորդ փուլի շրջանակում ընկերությունն անցկացնում է առցանց աճուրդ bid.beeline.am կայքում, որտեղ տեղադրված են այն պրեմիում հեռախոսահամարները, որոնք իրենց տերերին չեն գտել առաջին փուլի ընթացքում։ Աճուրդը կտեւի մինչեւ մայիսի 22-ը, ժամը 23։59։

«Այսօր վաղ առավոտյան ավարտվեց պրեմիում հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլը՝ ֆիքսված գներով եւ այժմ հայտարարում ենք երկրորդ փուլի՝ բաց առցանց աճուրդի մեկնարկի մասին։ Բոլոր հեռախոսահարների գները զգալիորեն իջեցվել են, եւ մեկ օրվա ընթացքում մեր բոլոր հաճախորդները կարող են իրենց հավանած հեռախոսահամարները գնել բաց աճուրդի պարզ եւ թափանցիկ պայմաններում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ավելի մանրամասն աճուրդի անցկացման կանոններին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում։