Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթային ընկերությունը որոշում է ընդունել Սան Դիեգոյում (Կալիֆոռնիա նահանգ) բազավորված Sempra Energy-ից հեղուկ գազ գնելու մասին, հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ Saudi Aramco-ն նախատեսում է Sempra Energy-ի նախագծի շրջանակում Պորտ Արթուրում (Տեխաս նահանգ) սեղմվող բնական գազ գնել: Գործարքի պայմանները, ներառյալ գնումների ծավալը եւ ժամկետները դեռեւս համաձայնեցված չեն: Մասնավորապես, դեռեւս չի որոշվել՝ սաուդյան ընկերությունն այս նախագծում արդյոք մասնաբաժին ձեռք կբերի՞:

Պարբերականի աղբյուրները հստակ չգիտեն, թե Saudi Aramco-ն ինչպես է ցանկանում տնօրինել ԱՄՆ-ում գնած բնական հեղուկ գազը. կիրացնի ներքի՞ն շուկայում, թե՞ կվերավաճառի արտասահմանում: The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Saudi Aramco-ն վերջին ամիսներին բնական հեղուկ գազ գնելու բանակցություններ է վարել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում մի քանի արտադրողների հետ:

The Wall Street Journal-ը ապրիլի սկզբին տեղեկացրել էր, որ Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը 30 տարում առաջին անգամ հաշվետվություն է հրապարակել իր գործունեության մասին: Դրա համաձայն՝ Saudi Aramco-ի զուտ շահույթը 2018 թվականին հասել է 111,1 մլրդ դոլարի, օգուտը կազմել է 355,9 մլրդ դոլար, իսկ գործարքների շահույթը մինչեւ տոկոսների եւ հարկերի վճարումների ծախսերը հանելը կազմել է 212 մլրդ դոլար:

Ընկերության հաշվետվության համաձայն, որը պարունակում է 3 տարվա տվյալներ, 2017 թվականին Saudi Aramco-ի զուտ շահույթը կազմել է 75,9 մլրդ դոլար, 2016-ին՝ 13,2 մլրդ դոլար: The Wall Street Journal-ը ուշադրություն է դարձրել, որ 2018 թվականի արդյունքներով՝ Saudi Aramco-ի զուտ շահույթը անցել է Apple-ի արդյունքներից (զուտ շահույթը կազմել է 60 մլրդ դոլար), ExxonMobil-ից (21 մլրդ դոլար) եւ Amazon-ից (10 մլրդ դոլար):