Լոռու մարզում մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան կամրջից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածում բախվել են մարդատար Газель մակնիշի 2211 Լ համարանիշի եւ Mercedes մակնիշի 36 VS 777 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, Газель-ում գտնվող 3 հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Газель-ը սպասարկում է Վանաձոր քաղաքի թիվ 5 երթուղին:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: