Սյունիքի մարզում, այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 93 կմ հատվածում մարդատար ավտոբուս է այրվում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Փրկարարները ավտոբուսում գտնվող քաղաքացիների հետ մարել են ПАЗ մակնիշի 996 OZ 61 համարանիշի ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ավտոբուսում գտնվելիս են եղել Կապանի դպրոցներից մեկի ուսուցիչներն ու աշակերտները, որոնք մեկնում էին էքսկուրսիա։