Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱԱԾ մամլո խոսնակ Սամսոն Գալստյանը՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն հետագայում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված  իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։

Բանն այն է, որ առեւտրականները մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք սակայն անհասկանալի պատճառներով մաքսատանը խառնվել են իրար։

5–րդ օրը մաքսակետի անգարում գիշերող առեւտրականները պնդում են, որ չեն կարողանում ապացուցել թե բեռներից որն ումն է, իսկ մաքսակետում ըստ առեւտրականների պատմածի՝ հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։