63 հազար մարդ տարված է վիճակախաղերով, որոնցից 3 հազարը մոլի խաղացողներ են: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ տնտեսական հանձնաժողովում «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց նախաձեռնության հեղինակներից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բուքմեյքերական գրասենյակներում ոչ մասնագիտական գործունեությամբ զբաղված է ընդամենը 1345 մարդ: մենք այս հարցը մեկ տարի քննարկում ենք, դեռ մի տարի էլ կձգվի, իրենք կկարողանան իրենց համար աշխատանք գտնել, իսկ այն մարդիկ, որոնք իրենց բնակարանները կրվել են, դժվար թե կարողանան հետ բերել: Այսինքն այստեղ մի կողմում 1350 մարդ է, մյուս կողմում 63 հազար:

Պարոն Սարգսյանը (նկատի ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին-խմբ) այստեղ անընդհատ ասում է՝ օնլայն, օնլայն, օնլայն, բայց արդեն ինչքան ժամանակ է քննարկում ենք հարցը, բայց զրո առաջարկ է եղել օնլայնի հետ կապված, որովհետեւ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ դա փակել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ եթե քննադատում են օնլայն խաղադրւյքներ անելը, պետք է հասկանալ, որ օնլայն դաշտը վերահսկելի է ծավալների առումով, վերահսկելի է նիսյայի առումով, վերահսկելի է նաեւ տարիքային առումով:

«Օնլայնը կա ու լինելու է, եւ եթե մենք սկսենք օնլայնը սահմանափակել, մենք այդ փողն ուղարկելու ենք Անգլիա, Թուրքիա եւ Իսրայել: Եվ վերջինը, բուքմեյքերական գրասենյակները ունեն մեկ նպատակ, դրանք մարդ գրավելու համար են»:

Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը նշել է, որ պետք է պայքարել առաջին հերթին օնլայն տիրույթում մոլախաղերի դեմ, որովհետեւ այն 80 տոկոսն է կազմում: Նա նաեւ առաջարկել է, որ մեկ տարով հետաձգել բուքմեյքերական «բեթշոթերը» փակելու դրույթի կիրառումը: Սրան համաձայն չէ Ալեն Սիմոնյանը: