Օրեր առաջ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Գլխամասային Գրասենյակում տեղի ունեցավ պրոդուկտիվ եւ հետաքրքիր հանդիպում-քննարկում ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր լսել կարծիքներ եւ առաջարկություններ հենց այս սեգմենտի ներկայացուցիչներից, որոնց համար Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ առաջնորդվելով ՙԿրթված սերունդ՝ հուսալի ապագա՚ կարգախոսով, առաջարկում է ավելի շահավետ պայմաններով եւ նոր արտոնություններով ուսանողական քարտ՝ ՙՈսկե երիտասարդություն՚ վարկային գիծ ստանալու հնարավորությամբ:

Բանկի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդներին ստեղծել վարկային պատմություն ուսանողական տարիքից եւ հետագայում լիարժեք օգտվել բանկային ծառայություններից: 18-23 տարեկան ՀՀ-ում եւ ԱՀ-ում հաշվառված ռեզիդենտ ուսանողները հնարավորություն կունենան ստանալ վարկային գիծ մինչեւ երկու տարի մարման ժամկետով՝ առանց եկամտի աղբյուրի ստուգման եւ առանց վարկային պատմություն ունենալու:

Ուսանողական քարտով գնումներ կատարելիս քարտապանները կստանան զեղչեր գործընկեր առեւտրի եւ սպասարկման կետերում, ինչպես նաեւ կկուտակեն բոնուսներ յուրաքանչյուր անկանխիկ վճարումից, որոնք հետագայում կարող են փոխարինել տարբեր արժեքավոր նվերներով:

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի խոսքով նման հնարավորությունների ընձեռումը կբերի երիտասարդ պոտենցիալ հաճախորդների բազայի ձեւավորմանը, ովքեր հետագայում կօգտվեն Բանկի այլ պրոդուկտներից եւ արդյունքում կձեւավորեն երկարատեւ եւ կայուն գործարար հարաբերություններ Բանկի հետ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…