Բիշքեկում սկսվել է ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների նիստը։

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, տեղի է ունեցել  ՀԱՊԿ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարվելու արարողությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նիստին մասնակցելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հանդիպման օրակարգում կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները ժամկետից շուտ վայր դնելու հետ կապված իրավական բացի լրացման հարցն է։