Նոր Նորք վարչական շրջանում գոտեւորում կանցկացվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 22-ին Երեւանի Ավագանու նիստում։

Գոտեւորման նպատակը փաստացի եւ հեռանկարային տարածքների համար պարտադիր պահանջների որոշումն է, որոնք կարող են օգտագործվել կամ որտեղ կարող են իրականացվել շինարարական աշխատանքներ։

Այս միջոցառումն ուղղված է շրջանում կյանքի նպաստավոր պայմանների ստեղծմանը, հավաստիացնում են մայրաքաղաքի իշխանությունները։