ԱԺ-ում , այսօր՝ մայիսի 22-ին, Տնտեսական հանձնաժողովում «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ բանավեճ ծավալվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ:

Նախ, Հայկ Սարգսյանը՝ դիմելով Ալեն Սիմոնյանին՝ ասաց. «Քո ոչ մի մտքի հետ համաձայն չեմ»:

Իսկ երբ ելույթներից մեկի ժամանակ Ալեն Սիմոնյանը ընդհատեց խոսողին, Հայկ Սարգսյանը դիտողություն արեց, որ չընդատի:

«Վարողի ֆունկցիան քո վրա մի  վերցրու»,-արձագանքեց Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ այս օրինագծով առաջարկվում է փակել բուքմեյքերական գրասենյակները, իսկ Հայկ Սարգսյանն առաջարկում է մեկ տարով հետաձգել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետռը՝ հիմնավորելով, որ մոլախաղերի 83 տոկոսը օնլայն տիրույթում է, իսկ բուքմեյքերական գրասենյակները փակելով այդ տոկոսն էլ ավելի է մեծանալու, որովհետեւ բոլորն անցնելու են օնլայն տիրույթ:

«Պարոն Սիմոնյան, 30 տարի խաղացել են, հիմա ասում եք փակենք գրասենյակները: 83 հազարն օնլայնում է խաղում»,-ասաց Հայկ Սարգսյանը: