Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2019 թվականի հունիսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա): Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 17-20-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա):

2. Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (բացառությամբ գիշերավարձի եւ Մոսկվա-Ուֆա-Մոսկվա ավիատոմսի) հետ կապված ծախսերի կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,–նշված է որոշման մեջ:

Նշենք, որ Ուֆայում կայանալու է ամեն տարի անցկացվող անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը։

Հավելենք, որ այս օրերին Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում: