Երեւանում մայիսի 21–ին վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցականների միջեւ։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ ժամը 11։00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի թիվ 54 դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն դպրոցի  աշխակերտների միջեւ, կան վնասվածք ստացածներ։

Դպրոցականներից վերցվել են բացատրություններ եւ նրանց բաց են թողել։

Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր։