ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իմ մտերիմ ընկերներից է։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում աասց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Աժ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագծի շուրջ իր եւ Հայկ Սարգսյանի բուռն քննարկման մասին։

«Հայկը իմ մոտ ընկերներից է եւ իրար մեջ որեւէ խնդիր չունենք, քննարկում ենք հարցըը՝ ի բարօրություն ՀՀ քաղաքացու, շատ հարցերում ես լսում եմ իր կարծիքը, ընդունում եմ, ինքը լսում է իմ կարծիքը»,– նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ օրինագծի քննարկմանը ելույթներից մեկի ժամանակ Ալեն Սիմոնյանը ընդհատեց խոսողին, իսկ Հայկ Սարգսյանը դիտողություն արեց, որ չընդատի: «Վարողի ֆունկցիան քո վրա մի  վերցրու»,-արձագանքեց Ալեն Սիմոնյանը: