Տավուշի մարզում, մայիսի 21-ին, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել. Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի մարզի բաժիններից մեկում ահազանգ է ստացվել, որ նշված բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքի Կամոյի փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ահազանգով դեպի վայր են մեկնել տարածքի ոստիկանները, ովքեր պարզել են, որ հողատարածքի հետ կապված վիճաբանության ժամանակ 51-ամյա Արամ Կայծակյանը մետաղաձողով մի քանի անգամ հարվածել է հարեւանի՝ 60-ամյա Հրայր Որոտյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Կայծակյանն ու Հ. Որոտյանը հրավիրվել են ոստիկանություն, կատարվածի մասին բացատրություն են տվել եւ բաց թողնվել։ Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանություն է հայտնել վիճաբանողների հարեւան՝ «Զնդանչի Զազոն»։