Օրենքները երբեմն խանգարում են արդար որոշում կայացնել: Երեւանի ավագանու մայիսի 22-ի նիստին այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա հավելեց, որ երբեմն օրական 40-50 հարց է ստանում, սակայն դրանք հնարավոր չէ արդարացի լուծել, քանի որ դա կարող է  հակասել օրենքին:

«Ես կարող եմ բարձրացնել այս հարցը, սակայն, որպես քաղաքապետ, իրավունք չունեմ այն օրենքով չկատարել, քանի որ Քննչական կոմիտեն կամ այլ մարմին կասի. ինչու եք անօրինական բան արել: Ուզում ենք, թե ոչ, մենք պետք է ենթարկվենք օրենքներին», - նշեց քաղաքապետը:

Խոսելով Երեւանի համայնքի գույքի նպատակային օգտագործման մասին հարցին, որն անհայտույց օգտագործման է հանձնվել, Մարությանը նշեց, որ իր հանձնարարությամբ, խիստ վերահսկողություն է իրականացվում եւ անհայտույց օգտագործմանը հանձնված եւ որոշակի պայմաններով վաճառված ունեցվածքի նկատմամբ:

 «Անգամ գույքի վերադարձի դեպքեր կան», - ասաց նա: