Մայիսի 16-ին, ժամը 06.10-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 327-րդ կմ-ին իրար էին բախվել «ԲՄՎ-525» եւ «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 19-ին, ժամը 06.30-ին, «Միցուբիշի Գրանդիս»-ի վարորդը՝ 1979 թ. ծնված Արթուր Մկրտչյանը, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։