Չինական «Հայդիլաո» ռեստորանների ցանցի հաստատությունում մատուցողուհին փորձում էր դուրս բերել տաք կերակրի մեջ ընկղմված կրակմարիչը, երբ այն պայթեց եւ շոգեխաշեց նրա դեմքը եռման ճաշով, տեղեկացնում է Vesti-ն։

Պատահարից մեկ րոպե առաջ ռեստորանի այցելուն եռացող ռագուի մեջ էր գցել կրակմարիչը եւ խնդրել մատուցողուհուն օգնել հանել այն։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի սկզբին Կունմինում, բայց կադրերը, որոնք նկարահանվել են հսկիչ տեսախցիկներով, հրապարակվել են մի երկու շաբաթ հետո։ Տուժածը հասցվել է հիվանդանոց այրվածքներով, ներկայում նա ապաքինվում է։

«Հայդիլաո» ռեստորանների ցանցի հաստատությունները գործում են չորս երկրներում։ Դրանցում աշխատում է մոտ 15 հազար մարդ։ Ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է երեք միլիարդ յուանը։