Ապրիլի 28-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին էր դիմել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, անհայտ անձը Գայի պողոտայում գործող խանութի հանդերձարանից իր դրամապանակից գողացել է 60.000 դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 21-ին, ժամը 12.00-ին, Ն.Ստեփանյան եւ Պ.Սաֆյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արթուր Ս.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: