Հայաստանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ, մասնակցել է Բիշքեկում ընդլայնված կազմով ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նիստի արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել: