Ճապոնիայի կառավարությունը ցանկանում է, որ աշխարհն օգտագործի երկրում ընդունված ճապոնական անունների ավանդական կարգը, որի համաձայն՝ առաջին տեղում է ազգանունը, ապա անունը, հաղորդում է AP-ը:

Այսպիսով, երկրի վարչապետ Սինձո Աբեն կդառնա Աբե Սինձո, ինչպես նրան կոչում են Ճապոնիայում: Եվ այդպիսով վերջ կդրվի արևմտյան կարգին:

Անուններին նախորդում են ազգանունները նաեւ Չինաստանում ու Հարավային Կորեայում, սակայն այդ երկրները օգտագործում են նաեւ միջազգային մակարդակով ընդունված ոճը:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն արտասահմանցի լրագրողներին խնդրել է անցնել ճապոնական ոճին: