Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը (ԱԳՆԽ) ներկայացրել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը միավորման գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին ԱԳՆԽ նիստում ասել է ղրղզական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Չինգիզ Այդարբեկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Համաձայն առաջարկության՝ Զասը պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն ստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից»,- ասել է նախարարը։

Զասին նշանակելու որոշումը կընդունվի աշնանը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, ճշգրտել են կազմակերպությունում։