Google-ն իր օգտատերերի մի մասի գաղտնաբառերը 14 տարի շարունակ պահել է չծածկագրված, փոխանցում է Lenta-ն:

Խնդիրն առնչվել է Google Suite օգտատերերին, որը վեբ հավելվածների վճարովի փաթեթ է, այն մեծ մասամբ օգտագործել են ընկերությունները: Չծածկագրված են պահվել այն գաղտնաբառերը, որոնք կորպորատիվ ցանցի ադմինիստրատորը ստեղծել է ձեռքով: Հիմա ծառայությունում նման գործառույթ այլեւս չկա:

Google-ն օգտատերերին հավաստիացրել է, որ նրանց անձնական տվյալներին ոչինչ չի սպառնում: Գաղտնաբառերը գտնվել են Google-ի պաշտպանված ամպի մեջ, եւ աշխատակիցները չեն հայտնաբերել դրանց օգտագործման դեպքեր ոչ իրենց նշանակությամբ:

«Մենք անչափ լրջորեն ենք վերաբերվում մեր կորպորատիվ օգտատերերի անվտանգությանը եւ հպարտանում ենք նրանով, որ հաշիվները պաշտպանելիս օգտագործում ենք ամենաառաջադեմ տեխնոլոգիաները: Այս անգամ մենք անհարմար վիճակում ենք դրել մեր հաճախորդներին եւ նաեւ մեզ: Մեր օգտատերերից ներողություն ենք խնդրում եւ խոստանում ուղղվել»,- նշված է ընկերության հայտարարության մեջ: