Aston Martin ընկերությունը թողարկել է DBS Superleggera-ի հատուկ տարբերակ։ Նորույթը նվիրել են Ջեյմս Բոնդի մասին վեցերորդ՝ «Նորին Մեծության մոտ գաղտնի ծառայությունում» ֆիլմին, որը էկրան է բարձրացել 1969 թվականին, տեղեկացնում է Autonews-ը։

Ինչպես եւ Aston Martin DBS-ի 50-ամյա վաղեմության բնօրինակը, որով երթեւեկում էր Ջորջ Լեզենբիի կերպարը, նորույթն ունի Olive Green գույնի թափք։ Բացի այդ, կուպեն ունի ուրույն ռադիատորային ցանց DBS-ի դասական ոճով։ Այն ստանդարտ սուպերքարից կարելի է տարբերել նաեւ հատուկ անվադողերով եւ բացառիկ կարբոնահեծով։

Սրահը գորշ ալկանտար է եւ սեւ կաշեպատ։ Նստելատեղերը, ձեռնոցների արկղը կոնտրաստային կարմիր են։

 Aston Martin DBS Superleggara-ն ունի 5,2 լիտր շարժիչ V12, 725 ձիաուժ եւ 900 Н•м պտույտ։ Շարժիչն աշխատում է ութաստիճան ավտոմատ փոխանցատուփով։ Տեղից պոկվելով «հարյուր» բացում է 3,4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 339 կիլոմետր/ժամ է։