Օրեգոնի բնակիչը խոստովանել է, որ հորինել է հափշտակության մասին պատմություն սեփական տունը թալանելու մասին, որպեսզի թաքցնի, որ 700 դոլար է գրպանել, որոնք վաստակել էր նրա սկաուտ աղջիկը թխվածքաբլիթ վաճառելով։

Ինչպես տեղեկացնում է USA.one-ը, Բրայան Դեւիդ Քություրը ընդունել է ոստիկանություն սուտ դիմում ներկայացնելու մեղքը։ Ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են ուշաթափ վիճակում եւ տարել հիվանդանոց։ Նա սպաներին տեղեկացրել է, թե պայքարել է թալանչիների դեմ։

Քննիչները հայտարարել են, որ Քություրի տունը խուզարկել են եւ գողացել 700 դոլար, որոնք նրա աղջիկը վաստակել էր թխվածքաբլիթներ վաճառելով որպես սկաուտ։ Տանը արյուն է հայտնաբերվել, բայց Քություրն ասել է, որ դա ամենայն հավանականությամբ իր արյունն է։ Կասկածյալներ չեն հայտնաբերվել, եւ քննիչները մի քանի անհամապատասխանություն են գտել տղամարդու պատմածում։ Ի վերջո, տղամարդը խոստովանել է, որ հորինել է հափշտակությունը, երբ հասկացել է, որ չի կարողանալու բացատրել, թե ուր են անհետացել փողերը, որոնք նա իրականում ծախսել էր էրոտիկ մերսման վրա։