Զիմբաբվեում ՀԿ 5 աշխատակիցների մեղադրում են կառավարության տապալման նպատակով դավադրության մեջ, փոխանցում է BBC-ն:

Նշվում է, որ նրանք պատրաստություն են անցել Մալդիվյան կղզիներում: Մեղադրյալները սեմինարի են մասնակցել, որը կազմակերպել էր սերբական խումբը: Հինգին էլ կալանավորել են վերադառնալիս Հարարեի օդանավակայանում:

Իշխանությունների կարծիքով՝ նրանց սովորեցրել են օգտվել հրազենից եւ կառավարության դեմ ապստամբության համար քաղաքացիներ հավաքագրելուն: Ոստիկանությունից ասել են, որ մնացյալ կասկածները դեռեւս ազատության մեջ են: Կալանավորվածները մեղադրանքները հերքում են: