Նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում է RT-ն։ WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0,60 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 61,05 դոլար։

Brent տեսակի նավթի գները՝ հուլիսին մատակարարմամբ, նվազել են 0,68 տոկոսով՝ մեկ բարելը 70,51 դոլար։