ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23ժ-ի նիստում որոշում կայացրեց Շիրակի մարզի գետափ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնել սեպտեմբերի 29-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Գետափ համայնքի  ղեկավար Գոռ Ստեփանյանը այդ պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն այս տարվա ապրիլի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Մեկ այլ որոշմամբ, սեպտեմբերի 29-ին տեղի կունենա նաեւ Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի  ղեկավարի արտահերթ ընտրություն:

Նշենք, որ Վանևան համայնքի  ղեկավար Նորայր Հարությունյանը այդ պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հունիսի 10-ին: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ  չհրավիրելու, ս.թ. ապրիլի  13-ին Վանևան համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում: