23 մայիս 2019 թ., Երևան. Հայաստանում Beeline-ը հայտարարում է ZTE Blade A530 սմարթֆոնի վաճառքի ակցիայի անցկացման մասին: Մինչև 2019 թ․ հունիսի 30-ը հաճախորդները կարող են այդ հեռախոսը գնել 55990 դրամով՝ միանալով «Սմարթ 1500» կամ «Սմարթ 1500 մարզային» փաթեթներին, և կստանան 10000 դրամ իրենց հաշվին։ Սմարթֆոնը նաև հնարավոր է ձեռք բերել ապառիկ տարբերակով։

«Beeline-ի գրասենյակներում սմարթֆոնների տեսականին համալրվել է ZTE ընկերության այս  սիրված և մատչելի մոդելով։ Հեռախոսը հիանալի է գին-որակ համադրության տեսակետից և համեմատաբար ցածր գնի դիմաց թույլ է տալիս օգտվել ժամանակակից կապի բոլոր տեխնոլոգիաներից և հավելվածներից։ Մեր հաճախորդների համար գնի մեջ ներառված է նաև ծառայությունների փաթեթ, որն այս հեռախոսի ձեռքբերումն ու օգտագործումը կդարձնի էլ ավելի շահավետ ու հարմար» - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

ZTE Blade A530-ը կառավարվում է Android 8.1 (Oreo) օպերացիոն համակարգով, ունի 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն։ Ունի երկու տեսախցիկ՝ 13 և 5 մեգապիքսել, ինչպես նաև 2600 mAh մարտկոց։ Հեռախոսն ունի երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն։