Ես հույս ունեմ, որ 51 հազար նոր աշխատատեղերին կավելանան եւս 51-ը, եւ դրանք կլինեն ոչ միայն ստվերից դուրս եկածները: Այս մասին այսօր՝մայիսի 23-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ տնտեսական զարգացման եւ  ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի այդ 51 հազարի 1/5-ը նոր ստեղծված աշխատատեղերն են, մնացածը՝ ստվերից դուրս եկածները: Երկուսն էլ լավ է. եւ ստվերից դուրս եկածն է շատ պոզիտիվ, եւ նոր ստեղծվածը: Մեր կանխավարկածն այն չէ, որ ստվերում այլեւս աշխատատեղ չկա, եւ հույս ունենք, որ ստվերից դուրս գալու գործընթացը զուգահեռ տեղի կունենա»,-ընդգծեց Փաշինյանը: