Ֆիզիկական պատիժը որպես դաստիարակչամիջոց կարգելվի Հարավային Կորեայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով на Chosun Ilbo-ին։

«Անհրաժեշտ է հստակ սահմաններ անցկացնել պատժի՝ որպես դաստիարակչամիջոցի եւ պատժի նպատակով երեխային հարվածելու միջեւ»,- Կորեայի Հանրապետության առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցչի մեկնաբանությունները մեջբերում է թերթը։ Հարավային Կորեայի արդարադատության նախարարությունում ընդգծել են, որ «օրենսդրության լրացումը չի նախատեսում բոլոր պատժատեսակների լրիվ արգելք, այլ միայն սահմանափակում է ծնողների՝ երեխայի հանդեպ ուժ կիրառելու իրավունքը»։

Կորեայի Հանրապետության կառավարության որոշումը երեխաների հանդեպ ֆիզիկական պատիժ կիրառելու իրավունքի չեղարկման մասին կդառնա երկրի նախագահ Մուն Չժե Ինի ծրագրի կետերից մեկը, որն ուղղված է անչափահասների  կյանքի անվտանգ պայմանների ստեղծմանը։ Հարավային Կորեայի առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը նաեւ հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ ամեն օր 67 երեխա երկրում ենթարկվում է ֆիզիկական բռնության ընտանիքի ավագ անդամների կամ խնամակալների կողմից, իսկ  2018 թվականին գրանցվել է ծնողների մեղքով անչափահասների մահվան 30 դեպք։

Համապատասխան արգելքը երեխաների հանդեպ Հարավային Կորեայի Քաղաքացիական օրենսգիրք կմտցվի մինչեւ 2020 թվականը։ Նոր օրենքը կպարտավորեցնի նաեւ հիվանդանոցներին եւ ծննդատներին գրանցել նորածիններին, որպեսզի նվազագույնի հասցվի երեխաներից ծնողների հրաժարվելու թիվը։ Ավելի վաղ երեխայի գրանցման պատասխանատվությունը ծնողների վրա էր։

Երեխաների պաշտպանության նման օրենսդրություն գործում է 54 երկրներում։ Մարտին Ճապոնիայի կառավարությունը նույնպես համապատասխան լրացումներ կատարեց օրենսդրությունում՝ արգելելով երեխաների ֆիզիկական պատժի բոլոր ձեւերը։