Իտալացի քննիչները ձերբակալել են վարորդին, որի վարած զբոսաշրջային ավտոբուսը Սիենա քաղաքի շրջանի ավտոճանապարհից ընկել էր  ձորակը:

Հինգշաբթի ANSA գործակալությունը հաղորդում է, որ նրա կալանքի մասին որոշումը պետք է օրվա ընթացքում հաստատվի նախաքննության դատավորի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 35-ամյա իտալացին, ըստ քննության առաջին եզրակացությունների, շեղվել է եւ դա հանգեցրել է ՃՏՊ-ի, որի ժամանակ մահացել է 40-ամյա կին՝ ՌԴ քաղաքացի, որը  Մոնտեկատինի Տերմե հանգստավայրից խմբին էքսկուրսիայի էր ուղեկցում Սիենա: Տուժել է մոտ 40 մարդ, որոնցից 19-ը ռուսաստանցիներ են: ՌԴ երեք քաղաքացիների վիճակը գնահատվում է որպես ծանր եւ միջին ծանրության:

Վարորդը մեղադրվում է մահացու ելքով ՃՏՊ-ի առաջացման եւ երեք անձանց վիրավորելու համար:

Ավտաբուսում գտնվել է 55 զբոսաշրջիկ ՌԴ-ից, Հայաստանից, Վրաստանից, ինչպես նաեւ Ռումինիայից եւ Իսրայելից:

ՃՏՊ-ն տեղի է  ունեցել չորեքշաբթի՝ 09:30-ին, ավտոճանապարհի վրա, որը կապում է Սիենան Ֆլորենցիայի հետ՝ Մոնտերիջիոնի քաղաքի հատվածում:

Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, ընկել ձորակը եւ շրջվել:

Իտալիայում ՀՀ դեսպանատունը հաղորդել է, որ ՃՏՊ հետեւանքով վիրավորվել է Հայաստանի երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյանը (ծնված 10.06.1982 թ.) եւ Նինա Մեհրաբյանը (ծնված 24.04.1987 թ.): Նինա Մեհրաբյանը ստացել է թեթեւ վնասվածքներ եւ բժշակական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից: