Տրոիցե-Սերգիեւյան մայրավանքի քահանան մայիսի 22-ի երեկոյան դանակով հարձակվել է վանականներից մեկի վրա։ Նա կալանվել է, հինգշաբթի ՏԱՍՍ-ին տեղեկացրել է  վանքի մամուլի ծառայության ղեկավար, երեց Ֆյոդորը։

«Ես կարող եմ ասել, որ, ցավոք, մեզ մոտ նման միջադեպ եղել է։ Հիմա իրավապահ մարմինները պարզում են, կալանվել է տեղի մեր բնակիչը»,- ասել է նա։

Ֆյոդորը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել երեկոյան։ «Ժամը որոշակի ասել չեմ կարող, մինչեւ երեկոյան ժամը 9-ը»։ Լավ է, որ լուրջ հետեւանքներ չեն եղել»,- ավելացրել է մամուլի ծառայության ղեկավարը։