Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն արգելափակել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը: Ավելին՝ Կոնգրեսում թուրքական հարցերով կոմիտեի համանախագահներ Ջո Ուիլսոնը եւ Սթիվ Շաբոթը դատապարտել են Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշումը Ռուսաստանից Ս-400 համալիրներ գնելու մասին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նրանց խոսքով՝ Էրդողանի որոշումը վնաս է հասցնում Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերություններին, ԱՄՆ-ի համար վտանգավոր եւ բացարձակապես անընդունելի է:

«Congressional Quarterly» պարբերականը հայտնում է, որ Վաշինգտոնում արդեն փնտրում են եվրոպական եւ ճապոնական կործանիչների համար F-35-ի մասեր արտադրող այլընտրանք Թուրքիային: Հաղորդվում է, որ որոշ երկրներ շահագրգռված են 100 կործանիչների գնմամբ, որոնք ընտրվել էին Թուրքիայի համար:

ԱՄՆ հայկական ե հունական համայնքների ներկայացուցիչները ողջունել են կոմիտեի որոշումը: