Իրականաում դավադրությունների առումով մտահոգություններ մենք ունենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ դավադրություն նկատի ուներ, որի մասին հայտարարել է Իրանում և ապա օրեր առաջ իր ելույթում։

«Վարչապետը հնարավորինս դրա մասին պարզ խոսել է, իրականացում նման մտահոգություններ մենք ունենք։ Իհարկե դրա մասին շատ բաց խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է, մնացածի մասին եթե անհրաժեշտություն լինի, կխոսենք»,–նշեց նա։

Հարցին՝ այդ դավադիրները ներսի, թե դրսի ուժեր են, Ախ քարտուղարը պատասխանեց.  «21-րդ դարում ներքին ու արտաքին տարանջատելը դժվար է, դրանք իրար հետ որոշակի փոխկապակցված են, շատ հաճախ ներքին գործընթացները արտաքին ազդեցություն են ունենում»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրերս իր ելույթում նշել էր, որ տեսնում է պատերազմ հրահրելու, տարածքներ հանձնելու դավադիր նպատակ։