Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 29-ին ԵՏՄ գագաթաժողովում կքննարկեն Բելառուսին նավթի մատակարարման հարցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Առայժմ շփումներ չեն եղել։ Մենք հույս ունենք, որ երկու պետությունների ղեկավարներին կհաջողվի հաջորդ շաբաթ Նուր Սուլթանում, ԵՏՄ գագաթաժողովի շրջանակում շփվել, եթե նրանք անհրաժեշտ համարեն՝ նաեւ այդ թեմայի շուրջ»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացացուցիչը՝ մեկնաբանելով Լուկաշենկոյի հայտարարությունը Ղազախստանի հետ Բելառուսին նավթի մատակարարման բանակցություններն ակտիվացնելու Մինսկի մտադրության մասին։ Եվ միաժամանակ՝ բանակցություններին ներգրավել Ռուսաստանը՝ որպես տարանցող երկիր։