Եգիպտոսում գրանցվել է մայիսի համար անոմալ շոգ: Կահիրերում ջերմաչափի սյունակը գերազանցել է 50 աստիճանը, հաղորդում է «МК»-ն:

Օդերեւութաբանների տվյալներով՝ հինգշաբթի սպասվում է իրավիճակի վատթարացում: Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են մանկապարտեզներում եւ դպրոցներում դասերի չեղարկման եւ տրանսպորտի աշխատանքի հատուկ ռեժիմի մասին:

Արտակարգ ծառայությունները արտակարգ իրավիճակի ռեժիմի են անցել: