Շվեդիայում ստեղծել են «Մաքդոնալդս» արագ սննդի ռեստորանի կրկնօրինակը, որը նախատեսված է մեղրատու մեղուներին պահելու համար: Adweek-ը նշում է, որ սա այս ապրանքանիշի ամենափոքր հաստատությունն է:

Կոնստրուկցիան հազար մեղու է տեղավորում. ներսում մոտ 10 մեղվաբջիջներ են:  Չնայած փոքր չափին յուրահատուկ փեթակը ամբողջությամբ կրկնում է ռեստորանի դիզայնը:

Արագ սննդի ռեստորանի տեսքով փեթակի ստեղծումը նվիրված էր Մեղուների համաշխարհային օրվան, որը նշում են մայիսի 20-ին: Այն ստեղելու գործին մասնակցել է դիզայներ Նիկլաս Նիլսոնը: Շվեդական «Մաքդոնալդս» ֆրանշիզի սեփականատերերը մտադիր են նման փեթակներ տեղադրել որոշ ռեստորանների տանիքներին, գրում է Lenta-ն: