Ճանապարհորդներին զգուշացրել են օդանավակայաններում բջջային սարքերի լիցքավորման USB սարքերի օգտագործման վտանգավորության մասին, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Forbes-ին։

Պարզվել է, որ չարամիտ մարդիկ մոդիֆիկացնում են այդ սարքերը, ինչի հետեւանքով բջջային սարքի վրա տեղադրվում է վնասաբեր ծրագրային ապահովում։ Նման ԾԱ-ն կարող է տվյալներ «գողանալ» տիրոջ մասին, մասնավորապես՝ տեղեկություն բանկային աքաունթի մասին՝ առանց նրա գիտության։

«Ասենք թե ես վատ տղա եմ։ Ես գալիս եմ օդանավակայան։ Ես չեմ պատրաստվում քանդել ամբողջ լիցքավորող սարքը, բայց կարող եմ պարզապես այնտեղ իմ մալուխը դնել։ Դուք տեսնում եք Apple մալուխը եւ, հավանաբար, միանում դրան։ Բայց դրա ներսում ներկառուցված է հատուկ չիփ, որը ձեզ վնասակար ԾԱ կբերի։ Եվ այսպես, դուք կլիցքավորեք ձեր հեռախոսը, իսկ ես կունենամ ձեր տվյալները»,- բացատրել է IBM Security-ի X-Force Threat Intelligence-ի փոխնախագահ Քալեբ Բառլոուն։

Փորձագետը խորհուրդ է տվել հեռախոսը լիցքավորել սովորական մալուխով՝ միանալով օդանավակայանների սովորական վարդակներին կամ ունենալ շարժական կուտակիչ։