Ադրբեջանում միկրոավտոբուս է կողաշրջվել: 2 մարդ մահացել է, եւս 23-ը վնասվածքներ ստացել «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսի վթարի հետեւանքով:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել Հալդան բնակավայրի մոտ՝ Եվլախ-Հալդան խճուղում՝ Բաքվից 290 կմ արեւմուտք:

Երկու մարդ տեղում մահացել է, 23-ին հոսպիտալացրել են:

Տուժածներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը ծանր է: