ՌԴ արտաքին գործերի նախարարությունում մայիսի 22-ին տեղի են ունեցել Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցություններ ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, ռուսական՝ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն (Георгий Борисенко): Քննարկվել է ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Խորհրդակցություններից հետո Արման Հակոբյանին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը (Сергей Рябков): Ծավալուն զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ: