Մայիսի 22-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Կողբացու փողոցից բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1987 թ. ծնված Հրանտ Ք.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է «դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբ: Հրանտ Ք.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն եւ իր օգտագործման համար է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: