Պակիստանի վարչապետ Իմրան Խանը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիին ընտրություններում Բխարաթիա Ջանատ կուսակցության հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է AP-ն:

«Ես շնորհավորում եմ վարչապետ Մոդիին ընտրություններին ԲՋԿ եւ դաշնակիցների հաղթանակի կապակցությամբ: Հույս ունեմ նրանց հետ համագործակցել Հարավային Ասիայում հանուն խաղաղության, առաջընթացի եւ բարգավաճման», - գրել է Խանը:

Վերջին ամիսներին երկու երկրների միջեւ լարված հարաբերություններ էին առաջացել Քաշմիր վիճելի տարածքում առճակատումից հետո:

Պակիստանը նաեւ հայտարարել է, որ Shaheen II բալիստիկ հրթիռի ուսումնական արձակում է կատարել, որը նրա խոսքով կարող է միջուկային մարտագլխիկը եւ միջուկային զենքը մինչեւ 2414կմ հեռավորության վրա հասցնել: