ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Huawei ընկերությանը մեղադրել է խաբեության մեջ:

Անցած շաբաթ ԱՄՆ-ը Huawei Technologies Co Ltd-ն ներառել էր սեւ ցուցակում՝ փաստացի ամերիկյան ընկերություններին արգելելով գործարք կնքել չինական ընկերության հետ:

«Ընկերությունը սերտ կապի մեջ է ոչ միայն Չինաստանի, այլ նաեւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ: Այդ կապը սպառնալիք է ներկայացնում ամերիկյան տեղեկատվության համար, որը փոխանցվում է այդ կապերի միջոցով»,- ասել է Պոմպեոն CNBC-ի հետ զրույցում:

Huawei-ը բազմիցս հերքել է չինական կառավարության, զինվորականների եւ հետախուզական ծառայությունների հետ կապը:

«Դա սուտ է: Չինական օրենսդրության համաձայն՝ նրանք պետք է դա անեն: Huawei-ի գործադիր տնօրենն ԱՄՆ-ին ու աշխարհին ճշմարտությունը չի ասում»,- ասել է Պոմպեոն: