ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին եւ այլ պոտենցիալ հակառակորդներին զգուշացրել է, որ դաշինքը պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները կիբերհարձակումներին արձագանքելու համար, հաղորդում է AFP-ը:

Արեւմտյան դաշնակիցները պնդում են, որ Ռուսաստանը 2016 թվականին փորձել է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա եւ կիբեր-տեխնոլոգիաներ է կիրառել Ուկրաինայի ենթակառուցվածքներին վնաս հասցնելու համար: Մոսկվան այդ մեղադրանքները կտրականապես հերքում է:

«Պոտենցիալ չարագործները պետք է հասկանան, որ մենք չենք սահմանափակվում միայն կիբերհարձակման արձագանքմամբ: Մենք կկիրառենք բոլոր հնարավորությունները»,- ասել է Ստոլտենբերգը: