Apple ընկերությունը գրանցել է iPhone նոր 11 մոդելները: Համապատասխան տեղեկությունը հայտնվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում, հաղորդում է Abnews-ը:

11 գաջետները գրանցվել են A2111, A2160, A2161, A2215, A2216, A2217, A2218, A2219, A2220, A2221 եւ A2223 կոդերով: ԶԼՄ-ները նշում են, որ դրանք ենթադրում են iPhone-ի նոր մոդելներ:

Առաջին կոդերով սմարթֆոնները, հավանաբար, իրենցից ներկայացնում են iPhone XR-ի, իսկ մնացածները՝ iPhone 11-ի եւ iPhone 11 Max-ի հաջորդ մոդելը: