Վիքիպեդիան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ կապված Թուրքիայում իր կայքի 2-ամյա արգելափակման հետ, հաղորդում է BBC-ը:

Wikimedia Foundation-ը հայտարարել է, որ արգելքը խախտում է կարծիքի արտահայտման ազատության իրավունքը: Թուրքիայում Վիքիպեդիան փակվել էր 2017 թվականին: Այդ ժամանակ թուրք պաշտոնյաները հայտարարել էին, որ «վարչարարական միջոց» է ընդունվել: Թուրքական ԶԼՄ-ների խոսքով՝ իշխանությունները խնդրել են Վիքիպեդիայից ջնջել «ահաբեկչություն աջակցող» հեղինակների կոնտենտը:

«Մենք դիմել ենք այս քայլին Թուրքիայի իշխանությունների հետ երկարատեւ բանակցություններից հետո»,- հայտարարել է Wikimedia Foundation-ը:

Անկարան արգելափակել էր կայքը սիրիական պատերազմի եւ ահաբեկչության աջակցման մասին հոդվածների պատճառով: Վիքիպեդիայում բացատրել էին, որ հոդվածները կարելի է խմբագրել, իսկ դրանց հեռացումը հակասում է գիտելիքների ժողովրդավարացման արժեքներին: